Եղանակը փոփոխական կլինի, հյուսիսային կեսում հնարավոր են թույլ տեղումներ

Եղանակը փոփոխական կլինի, հյուսիսային կեսում հնարավոր են թույլ տեղումներ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ից 18-ը հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական եղանակ, թույլ տեղումների հավանականություն կա հյուսիային կեսում, այլ շրջաններում կդիտվի առավելապես առանց տեղումների, հարավում՝ արևային եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի մինչև 20մ/վ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Սևանի ջուրը +20 աստիճան է:

Ցերեկային ժամերին`12:00-17:00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներց: Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները:

Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 15-ից 18-ը կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամի 7-10մ/վրկ արագությամբ: Գիշերը` +18+20, ցերեկը +32+34, երեկոյան +26+28:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---