Դավիթ Բաբայան. Ադրբեջանին և Թուրքիային Գաբալայում զսպեցին

Դավիթ Բաբայան. Ադրբեջանին և Թուրքիային Գաբալայում զսպեցին

PanARMENIAN.Net - Գաբալայում տեղի ունեցած Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի վերջին գագաթաժողովը տարբերվեց նախորդներից: Կարծիքը Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանինն է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա առանձնացրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունն այն մասին, որ հաջորդ նման համաժողովը կուզենար Արցախում անցկացնել և դրան հետևած համատեղ հռչակագիրը, որում ընդգծվել է` ԼՂ շուրջ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով:

«Եթե Թուրքիան պաշտոնապես ճանաչում է Արցախի անկախությունը և նման խնդրանքով դիմում է մեզ, ապա ի՞նչու ոչ: Իհարկե, հնարավոր է կազմակերպել նման միջոցառում, ինչպես, օրինակ, Դավոսում: Իսկ եթե նման հայտարարությամբ Թուրքիան դրդում է Ադրբեջանին ագրեսիայի, պատրաստակամություն հայտնում պատերազմական գործողությունների ժամանակ սատարել, ապա դա ակնհայտ ապակառուցողական և վտանգավոր քայլ է», - ասաց Դավիթ Բաբայանը:

Իսկ համատեղ հռչակագիրը, նրա խոսքով, զսպող քայլ էր՝ միաժամանակ ուղղված Թուրքիային և Ադրբեջանին: «Սա նշանակում է, որ թուրքալեզու պետություններն անհանգստացած են և չեն ուզում մասնակցել այդ արկածախնդրությանը: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ չկա համաթուրքական խնդիր, ինչպիսին Ադրբեջանը փորձում է ներկայացնել ԼՂ հակամարտությունը»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---