«ՏաԹևեր». Ուղևորների 99 տոկոսը գոհ է սպասարկման և անվտանգության մակարդակից

«ՏաԹևեր». Ուղևորների 99 տոկոսը գոհ է սպասարկման և անվտանգության մակարդակից

PanARMENIAN.Net - «ՏաԹևերի» ծառայություններից 2013թ. հուլիսին օգտվել է 17 160 ուղևոր, որոնց մեծ մասը եղել են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքացիներ:

Ինչպես վկայում են ճոպանուղու ուղևորների հարցումները, հուլիսին հարցման ենթարկված ուղևորների 91 տոկոսն առաջին անգամ էր օգտվում ճոպանուղուց:

Հարցման մասնակիցների մեծ մասը՝ 99 տոկոսը, գոհ էր Հալիձորից Տաթև «թռիչքից»՝ բարձր գնահատելով սպասարկման և անվտանգության մակարդակը: Մասնավորապես հարցման մասնակից 700 զբոսաշրջիկներից 673 հայտարարեցին, որ «լիակատար անվտանգ էին» զգում իրենց ճոպանուղու խցիկում:

Օտարերկրացի ուղևորների մեծ մասը հայկական ծագում ունի՝ մոտ 52 տոկոսը: Հատկապես մեծ է հայազգիների քանակը ռուսաստանցի (85 տոկոս) և ամերիկացի զբոսաշրջիկների (70 տոկոս) շրջանում:

Ճոպանուղու աշխատակազմը մշտապես հարցումներ է անցկացնում զբոսաշրջիկների շրջանում՝ նպատակ ունենալով կատարելագործել ծառայության մակարդակը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---