Ալեքսանդր Ամարյան. Բոլոր կրոնական կազմակերպությունները Հայաստանում մեկ նպատակ ունեն՝ փող աշխատել

Ալեքսանդր Ամարյան. Բոլոր կրոնական կազմակերպությունները Հայաստանում մեկ նպատակ ունեն՝ փող աշխատել

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում «Քայքայիչ պաշտամունքից տուժածների և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը պատմեց «Շողակաթ» կրոնական ճամբարում մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքի մասին: Ճամբարում, որտեղ հանգստանում էին 13-20 տարեկան երեխաներ և պատանիներ, անցկացվել են սեռական դաստիարակության դասեր: Իմանալով այդ մասին՝ վրդովված ծնողները բողոքել են Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Արմեն Միքայլեյանին, ով իր հերթին դիմել է ղեկավարությանն այդ հարցին լուծում տալու նպատակով: Սակայն, ոչ մի արձագանք չստանալով, Արմեն Միքայելյանը դիմել է ուժային կառույցներին, ինչի համար նրան կարգալույծ են արել: Նրա հետ միասին ազատվել է 13 մարդ»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը և ցույց տվեց ծնողների ստորագրությամբ բողոքն ու աշխատանքից ազատված սպասավորների աշխատանքային գրքույկները:

Ըստ Ամարյանի, «Շողակաթի» դեպքից հետո Կենտրոնը սկսեց ուսումնասիրել տարբեր կրոնական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում և պարզեց, որ ավետարանական եկեղեցին Գյումրիում կոպտորեն խախտել է օրենքը:

«Ավետարանչական կազմակերպությունը եկեղեցու անվան տակ հողեր է ձեռք բերել Հայաստանի ամբողջ տարածքում և պետբյուջե չի վճարել 8-10 մլն դրամ»,- ասաց Ամարյանը: Նա նշեց նաև, որ այդ գործարքը կատարվել է դեռ նախկին քաղաքապետի օրոք: Ըստ նրա, դա հնարավոր չէր լինի անել առանց որևէ բարձրաստիճան պաշտոնյայի աջակցության: Ամարյանը եզրափակեց՝ բոլոր կրոնական կազմակերպությունները Հայաստանում մեկ նպատակ ունեն՝ փող սարքել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---