Մայր Աթոռում ճշտում են eBay-ում վաճառվող Մշո Սբ Կարապետին պատկանող խաչի իսկությունը

Մայր Աթոռում ճշտում են eBay-ում վաճառվող Մշո Սբ Կարապետին պատկանող խաչի իսկությունը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արդեն մի քանի օր է տեղյակ են, որ eBay-ում վաճառքի է հանվել Մշո Սբ Կարապետ եկեղեցուն պատկանող արծաթից պատրաստված ոսկեզօծ խաչը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Մայր Աթոռի մամուլի բաժնի աշխատակից Ժորա սարկավագը՝ հավելելով, որ փորձում են ճշտել՝ արդյո՞ք խաչն իրական է, թե կրկնօրինակ է: Հարցին՝ կգնի՞ արդյոք Էջմիածինը խաչը, սարկավագը պատասխանեց, որ քանի դեռ մանրամասները ճշտված չեն, ոչինչ չի կարող ասել:

eBay-ում արդեն մի քանի օր վաճառքի հանված Մշո Սբ Կարապետ եկեղեցուն պատկանող խաչը 70 հազար ԱՄՆ դոլար է գնահատվել: Համաձայն վաճառողի, այն կշռում է 488 գրամ, իսկ երկարությունը 38 սմ է:

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---