H5N1 հարուցիչը Հայաստանում առկա չէ21 մարտի 2006 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել գյուղնախարար Դավիթ Լոքյանի հետ: Ինչպես հայտնում են հանրապետության ղեկավարի մնամլո ծառայությունում, նախագահն առաջնահերթ հետաքրքրվել է թռչնագրիպին առնչվող խնդիրներով: Գյուղնախարարը ներկայացրել է հայաստանյան եւ ԱՄՆ փորձագետների ուսումնասիրությունների վերջին արդյունքները, համաձայն որոնց, թռչնագրիպի հարուցիչ H5N1 Հայաստանում դեռեւս առկա չէ: Քննարկվել է հանրապետությունում մոտ 200 փոքր ու միջին վերամշակող ձեռնարկությունների ստեղծման խնդիրը: Նախագահը հանձնարարել է առաջիկայում ընդունել դրա վերաբերյալ հայեցակարգ: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պետք է աջակցել վերամշակող ձեռնարկություններին` նրանց առաջնահերթ ընձեռելով ցածր տոկոսադրույքներով վարկեր ստանալու հնարավորություն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |