Նախիջեւանի խաչքարարի ոչնչացման հարցով Ռուսաստանի լռությունը անհասկանալի է

PanARMENIAN.Net - Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական խաչքարարի ոչնչացման հարցով Ռուսաստանի լռությունը անհասկանալի է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողավի փոխխոսնակ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, այդ լռությունը առավել եւս անհասկանալի է. եթե հաշվի առնենք, որ 1995 թվականին Ռուսաստանը Պետդումայի որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ռուսաական պատվիրակությունը չկարողացավ իր դիքորոշման վերաբերյալ հասկանալի փաստարկներ բերել, հայտարարել է հայ խորհրդարանականը:
 Ուշագրավ
---