Երեւանում տեղի է ունեցել ազգային անվտանգության ռազմավարության նախագծի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը21 մարտի 2006 - 20:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստերի նախկին դահլիճում տեղի ունեցավ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նախագահությամբ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի ազգային անվտանգության մի շարք առաջարկներ: Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, միջգերատեսչական հանձնաժողովում ստացված շուրջ 250 առաջարկություններից քննարկվեցին Ժամանակացույցով երկրորդ նիստի օրակարգում ընդգրկված «ՀՀ ազգային անվտանգության շահերը: Հայաստանը միջազգային հանրության մեջ: ՀՀ ազգային անվտանգության հիմնադրույթները» բաժիններին վերաբերող առաջարկությունները: Մտքերի փոխանակման արդյունքում կատարված լրամշակումներին, ընդհանուր առմամբ, հավանություն տրվեց - հանձնաժողովի քարտուղարությանը հանձնարարվեց իրականացնել դրանց խմբագրումը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |