«Ամերիա» ընկերությունների խումբը ֆինանսավորում է դպրոցական գրավիչ միջավայրի ստեղծումը մարզերում

«Ամերիա» ընկերությունների խումբը ֆինանսավորում է դպրոցական գրավիչ միջավայրի ստեղծումը մարզերում

PanARMENIAN.Net - «Ամերիա» ընկերությունների խմբի ֆինանսավորմամբ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիվ 2 դպրոցում բացվեց ժամանակակից կրթական միջավայրի բոլոր պահանջներին համապատասխանող դասասենյակ՝ Ստեղծագործարան, որը հագեցած է էլեկտրոնային գրատախտակով (smart board), համակարգիչներով: Այն 30 աշակերտի համար նախատեսված մեծ, լուսավոր սենյակ է, որտեղ հատուկ շարժական կահույքը հնարավորություն է տալիս աշակերտներին կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ փոքր ու մեծ խմբերով աշխատանք: Ներդրվել է նաև «Լոգո միկրոաշխարհներ» ծրագրային փաթեթը, որը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, ունի գրաֆիկական, անիմացիոն և ծրագրավորման լայն հնարավորություններ:

Ստեղծագործարանի միջավայրը կնպաստի երեխաների ստեղծագործ մտքի զարգացմանը, հնարավոր կդարձնի բազմանպատակ գործունեության իրականացումը, տարբեր աշխատանքների համադրումը, այդ թվում՝ համակարգչի օգտագործում ու տեխնոլոգիայի կիրառմամբ դաս, քննարկում ու դասախոսություն, ընթերցանություն ու խաղ։

Ներկայացնելով Ստեղծագործարանի գաղափարը` Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրեն Սերոբ Խաչատրյանն ասաց. «Մենք համոզված ենք, որ դպրոցական գրավիչ միջավայրը մեծապես խթանում է ուսման նկատմամբ հետաքրքրությունը երեխաների շրջանում, իսկ ուսուցիչներին դրդում է կիրառել ուսուցման աշակերտակենտրոն մեթոդներ: Շնորհակալ ենք, որ մեր գործընկեր «Ամերիա» ընկերությունների խումբը, կարևորելով այս նախաձեռնությունը, աջակցեց Արագածավանի երեխաներին և ուսուցիչներին»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---