Եվրամիությունը կօգնի ոչնչացնել Սիրիայի քիմիական զենքի պաշարները

Եվրամիությունը կօգնի ոչնչացնել Սիրիայի քիմիական զենքի պաշարները

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրներն օգնություն են առաջարկել սիրիական քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործում, որպես Ռուսաստանի ու ԱՄՆ միջև գործարքի մի մաս: «ԵՄ անդամ մի քանի պետություններ տեխնիկական հնարավորություններ և փորձ ունեն, որոնք անհրաժեշտ են քիմիական օբյեկտների չեզոքացման և քիմիական որոշ բաղադրիչների ու սարքավորումների ոչնչացման համար: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն այդ կարևոր ու անհետաձգելի խնդիրների կատարման գործում»:

Լուրեր հայտնվեցին նաև, որ Սիրիայի քիմիական զինանոցները ոչնչացնելու գաղափարը հայտնվել է ԵՄ երկրներից մեկում՝ Լեհաստանում, Բալթիայի , կամ Հյուսիսային Եվրոպայի երկրներից մեկում, հայտնում է MIGnews.com-ը: Մոսկվան առաջարկել է Դամասկոսին իր ունեցած քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողությանը: Ռուսական կողմի առաջարկը պաշտոնական Դամասկոսն ընդունել է: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ևս հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից ու համաձայնագիր ստորագրել այն արգելելու վերաբերյալ: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է գնում: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---