Samsung Galaxy Note 3-ն արդեն Հայաստանում է, այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ

Samsung Galaxy Note 3-ն արդեն Հայաստանում է, այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ կարելի է պատվիրել Samsung Galaxy Note 3 երկար սպասված սմարթֆոնը մինչև սեպտեմբերի 27-ը (ներառյալ) ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երևան, Ամիրյան 3 սպասարկման կենտրոնում և հեռախոսի S View պատյանը ստանալ նվեր: Բացի այդ՝ կարելի է ստանալ Samsung Galaxy Gear սմարթ-ժամացույցը՝ 50 % զեղչով ձեռք բերելու կտրոն*:

Samsung Galaxy Note 3 սմարթֆոնը ստեղծված է հարստացնելու օգտագործողի առօրյան գերժամանակակից ծառայությունների և տեխնոլոգիաների միջոցով, իսկ հսկայական էկրանի բացառիկ պայծառությունը լուսանկարների և տեսանյութերի դիտումը, էլեկտրոնային գրքերի ընթերցումը և մուլտիմեդիայի օգտագործումը դարձնում է պարզապես անմոռանալի, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Ոճային Samsung Galaxy Gear ձեռքի սմարթ-ժամացույցը թույլ է տալիս մշտապես տեղեկանալ ստացվող զանգերի, հաղորդագրությունների, նամակների և հիշեցումների մասին, ցանկության դեպքում նաև զանգեր կատարել հենց սմարթ-ժամացույցից՝ ձայնային հրահանգով…

Samsung Galaxy Note 3 սմարթֆոնն արժե 335 000 դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում ձեռք բերված սմարթֆոնի համար տրամադրվում է արտադրողի 12-ամսյա պաշտոնական երաշխիք:

Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

* Samsung Galaxy Gear սմարթ-ժամացույցը վաճառքի կհանվի ս.թ. հոկտեմբերից:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---