Ամերիկյան կողմը Հայաստանի վարչապետին խնդրել է դեռևս ԱՄՆ չմեկնել՝ փող չկա 4 հոկտեմբերի 2013 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այցն ԱՄՆ հետաձգվել է ամերիկյան կողմի խնդրանքով: Այդ մասին «Ինտերֆաքսին» է հայտնել վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը: Վաշինգտոնում դա բացատրել են ֆինանսական ճգնաժամով: «Վարչապետը պետք է Վաշինգտոն այցելեր հոկտեմբերի 9-13-ը, սակայն ԱՄՆ-ում պետհաստատությունների ֆինանսավորման դադարեցման հետ կապված իրավիճակի պատճառով նրա այցը հետաձգվել է ամերիկյան կողմի խնդրանքով»,-ասել է Բերբերյանը: Հայաստանի վարչապետը պետք է մասնակցեր ՀԲ ու ԱՄՀ հիմնադրամների հանդիպումներին, ինչպես նաև տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին: Ըստ Բերբերյանի, նախատեսված միջոցառումներում Հայաստանը կներկայացնի հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը: 17 տարում ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցման պատճառը բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է նոր ֆինանսական տարում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վեճերը Սպիտակ տան ու Կոնգրեսի միջև փակուղի են մտել, հիմնականում երկրում բուժծառայության նոր համակարգի շուրջ տարաձայնությունների պատճառով: Պետծառայությունների shutdown-ը (անջատումը) սկսվել է հոկտեմբերի լույս 1-ի գիշերը: Տարաձայնությունների կարգավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է, երբ ԱՄՆ պետպարտքը կհասնի Կոնգրեսի հաստատած վերին շեմին: Եթե այդ վերին շեմը չավելացվի, ԱՄՆ կառավարությունը չի կարողանա վճարել պարտքերը և ստիպված կլինի սնանկ հայտարարել իրեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |