ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղյան հարցով միջնորդների փոփոխության կարիք չկա 6 ապրիլի 2006 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդների փոփոխության կարիք ընդհանրապես չկա: Այդ մասին «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործանախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ներկա ձեւաչափը, որում ընդգրկված են տարածաշրջանին լավատեղյակ պետություններ, առավել օպտիմալ է: «Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հակամարտության կողմերի մոտ բավական վստահություն են վայելում: Ընդ որում, նրանց միջնորդական առաքելությունը ստիպում է հակամարտության կողմերին առավել պատասխանատվությամբ են վերաբերվել հարցի բանակցային կարգավորմանը»,- նկատել է Հայաստանի արտգործնախարարը:Միեւնույն ժամանակ, Վարդան Օսկանյանը ընդգծել է, որ փոխզիջման ճանապարհը շատ բարդ է եւ կողմերից պահանջվում է քաղաքական կամք եւ պատրաստակամություն, ինչպես նաեւ քաղաքական պրագմատիեզմ: «Ինչ վերաբերում է Հայաստանին, որը շարունակում է ջանքեր գործադրել հարցի շուտափույթ կարգավորման համար, ապա վերջին երկու տարիների ընթացքում մենք բական ճկուն գտնվեցինք եւ համապատասխան մոտեցում ենք ակնկալում նաեւ հակառակ կողմից»,- ասել է Օսկանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |