Հայոց ցեղասպանությունը վերապրած կնոջը Լաս Վեգասում հուշարձան է կանգնեցվել

Հայոց ցեղասպանությունը վերապրած կնոջը Լաս Վեգասում հուշարձան է կանգնեցվել

PanARMENIAN.Net - «Հարի Դերացուն իր կնոջ Դորիսի հետ ապրում է Լաս Վեգասի Ծագող արևի պողոտայում: Չնայած հանգիստ և խաղաղ կյանքին, նա հիշում է իր մոր պատմած ողբերգական պատմությունները, որը մազապուրծ է եղել Հայոց ցեղասպանության ժամանակ: Մոր հիշատակին նա միջոցներ է նվիրաբերել կոտորածի զոհ դարձած բոլոր կանանց հիշատակը հավերժացնող հուշարձանի համար»,- գրում է Las Vegas Review Journal reports: Նա պատմել է, որ կնոջ հետ ճանապարհորդել է աշխարհով մեկ և եղել հայկական կենտրոններում: «Ոչ մի տեղ չտեսանք վերապրած կանանց հուշարձան և որոշեցի այսպիսով հարգանքի ու սիրո տուրքս մատուցեմ մորս»,- ասել է նա: Լաս Վեգասում կանգնեցված հուշարձանի հեղինակը Ռոման Գալստյանն է:

Դերացուն ծնվել է Հալեպում, որտեղ ապաստան էին գտել Հայոց ցեղասպանությունից փրկված հայերը: Լաս Վեգաս նա տեղափոխվել է 28 տարի առաջ ԱՄՆ Արևելյան ափից: Այստեղ նա դարձել է տեղի հայ համայնքի անդամը: «Վերապրած մայրը» հուշարձանը տեղադրվել է Լաս Վեգասի հայկական Սբ Կարապետ եկեղեցու մուտքի մոտ և օծվել է ՀԱԵ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանի ձեռամբ: Եկեղեցին կառուցվել է 1994 թվականին:

1988 թ. Հարի Դերացուն հիմնեց Լաս Վեգասի Հայ-ամերիկյան մշակութային կենտրոնը, որը 60 ակտիվ անդամ ունի: Ամեն տարի ապրիլի 24-ին կենտրոնի անդամները, ինչպես ողջ հայությունը, նշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Photo: Las Vegas Review Journal
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---