Թուրքական եւ ադրբեջանական մամուլի հայտարարություններին պետք է զուսպ մոտենալ20 ապրիլի 2006 - 15:17 AMT PanARMENIAN.Net - «Տեղեկություններն այն մասին, թե իբր Բաքուն մի քանի օրվա ընթացքում հարձակման կանցնի Հայաստանի դեմ դժվար թե համապատասխանեն ճշմարտությանը: Ես չեմ կարծում, որ այն տարածել են լուրջ մարդիկ»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին առ այն, որ «պաշտոնական Բաքուն արդեն որոշում է կայացրել Հայաստանի դեմ պատերազմ սկսելու վերաբերյալ»: Ըստ Օսկանյանի, թուրքական եւ ադրբեջանական մամուլի բոլոր հայտարարություններին պետք է զուսպ մոտենալ: «Ես չեմ կարծում, որ այդ տեղեկատվությունն արժանի է ուշադրության»,-ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը: Հիշեցնենք, որ ադրբեջանական «Մեդիա Ֆորում» թերթը, հղում անելով www.hurhaber.com թուրքական կայքին, տեղեկություններ է տարածել, թե «Ադրբեջանի բանակը մի քանի օրվա ընթացքում հարձակման կանցնի Հայաստանի դեմ»: Կայքը հաղորդում է, որ «տեղեկատվությունը ստացվել է դիվանագիտական աղբյուրներից»: Ըստ կայքի, «Ադրբեջանի կառավարությունը լրջորեն նախապատրաստվել է Ղարաբաղի ազատագրմանը եւ պաշտոնական Բաքուն արդեն իսկ որոշում է կայացրել պատերազմ սկսելու մասին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |