Ազերիների նախանձը. Բաքվին հանգիստ չի տալիս հայկական պլանշետը՝ որոշել են սեփականը ստեղծել

Ազերիների նախանձը. Բաքվին հանգիստ չի տալիս հայկական պլանշետը՝ որոշել են սեփականը ստեղծել

PanARMENIAN.Net - Առաջիկայում համակարգչային տեխնիկայի արտադրության KÜR գործարանը համակարգչային պլանշետների արտադրություն կսկսի, հայտնում է Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը: Ընկերության գլխավոր տնօրեն Ռիզվան Օսմանովը նշել է, որ Ադրբեջանի համակարգչային շուկայում անկում է նկատվում. «Դա կապված է գնորդների նախապատվությունների փոփոխությունների հետ: Բնակչությունը պլանշետներն է գերադասում»:

Օսմանովը հավելել է, որ այս ոլորտում նրանց համար բարդ կլինի մրցակցել համաշխարհային բրենդների հետ: Դրա պատճառը նա տեսնում նրանում, որ ադրբեջանական շուկայում ընդունելի գնով համակարգիչների քանակը բավարար է: «Չնայած դրան, KÜR ընկերությունը կարող է պլանշետների իրացման համար նոր ինտերնետ նախագիծ անել: Մտադիր ենք առաջիկայում գործարկել նախագիծը»,- ասել է նա, գրում է Haqqin.az-ը:

Հավանաբար, ադրբեջանցիներին հանգիստ չի տալիս Հայաստանում մշակված նոր ArmTab պլանշետը, որի մասսայական արտադրությունը կսկսվի արդեն մայիսին:

Android-ի բազայով հայկական պլանշետների արտադրության մասին Technology and Science Dynamics Inc/Armtab Technologies ընկերությունը հայտարարել էր 2013-ի դեկտեմբերին: Այն ժամանակ արդեն հավաքվել էին պլանշետի փորձնական տարբերակները էկրանի 7,85, 9, 97 և 10,1 դյույմ անկյունագծով, որոնք հագեցած էին 3G և WiFi մոդուլներով: Ըստ ընկերության տնօրենՎահան Շաքարյանի, որակով հայկական պլանշետները չեն զիջում միջազգային շուկայում հայտնի արտադրանքներին, իսկ գինը զգալիորեն ցածր է լինելու: Սարքի դիզայնով ու ծրագրային ապահովմամբ կզբաղվեն Հայաստանում, իսկ կհավաքեն ԱՄՆ-ում ու Հոնկոնգում:

Փետրվարի 11-ին մամուլի ասուլիսում Շաքարյանն ասել էր, որ առաջին հայկական պլանշետները կարտահանվեն ԱՊՀ ու արաբական աշխարհի երկրներ: Ըստ նրա, 7 երկրի հետ բանակցություններ են տարվում, ճշտվում են առաքումների ծավալները: «Արդեն մոտ 1000 ArmTab պլանշետների նախնական պատվեր կա սփյուռքից, որոնք կառաքվեն Ռուսաստան, Ուկրաինա և նույնիսկ Թուրքիա»,- նշել էր Շաքարյանը:

Ըստ նրա, նախնական ներդրումները կկազմեն 6-6,5 մլն դոլար, իսկ արտադրությունը կգործարկվի մայիսին, գրում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ինչպես տեղեկացնում է Androidis.ru-ն, սկզբնական շրջանում նախատեսվում է արտադրել մոտ 10 000 ArmTab պլանշետ, աստիճանաբար հասցնելով տարեկան 50 հազարի: Ինչ վերաբերում է արժեքին, ապա հայտնի է, որ դրա ինքնարժեքը 135 դոլար է, հետևաբար, մանրածախ գինը կարող է լինել 180 դոլարի սահմանում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---