Մարտի 8-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը 23 մլն 32 հազար 948 զանգ է սպասարկել

Մարտի 8-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը 23 մլն 32 հազար 948 զանգ է սպասարկել

PanARMENIAN.Net - Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6 մլն 455 հազար 585 կարճ հաղորդագրություն: Բացի այդ, օրվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կատարել և ստացել են 23 մլն 32 հազար 948 զանգ` բջջային հեռախոսով:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զանգերի քանակն աճել է 5.81, իսկ կարճ հաղորդագրությունների՝ 49.39 տոկոսով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---