Վարչապետը հրաժարական է տվել․ Ըստ Սահմանադրության՝ Կառավարությունը նույնպես (թարմացված)

Վարչապետը հրաժարական է տվել․ Ըստ Սահմանադրության՝ Կառավարությունը նույնպես (թարմացված)

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նաև հայտնել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգասյանն այսօր ներկայացրել է հրաժարականի դիմում, որը ՀՀ նախագահն ընդունել է:

«Դեռևս մեկ ամիս առաջ նա նման խնդրանքով դիմել է նախագահին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում, երկրի ղեկավարը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը, և այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Վարչապետը նշել է, որ սա կշռադատված որոշում է, այլ ոչ` պահի տակ կայացված: Էդուարդ Շարամազանովի խոսքով՝ սա անձնական որոշում է:

Ավելի ուշ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար:

Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ վարչապետի բացակայության ընթացքում նրան փոխարինում է փոխվարչապետը: Երկրի ղեկավարը վարչապետ է նշանակում Կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում:

Ըստ 55-րդ հոդվածի՝ վարչապետի՝ հրաժարական ներկայացելու կամ նրա պաշտոնի թափուր մնալու օրը նախագահն ընդունում է Կառավարության հրաժարականը: Սահմանադրությամբ սահմանվում է, որ գործադիրի հրաժարականի ընդունումից հետո դրա անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը: Այն կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում:

Նույն հոդվածի 4-րդ կետով ամրագրված է, որ երկրի ղեկավարն Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:

Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2008-ի ապրիլի 9-ին։ Մինչև այդ 1998-ի մարտի 3-ից եղել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակվել է 2005-ի մարտի 2-ին)։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։

ՀՀ Նախագահի 2012-ի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ունի պահեստազորի սպայի զինվորական կոչում, Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---