Դիարբեքիրի հայկական եկեղեցում Սբ Զատկի պատարագ է մատուցվել

Դիարբեքիրի հայկական եկեղեցում Սբ Զատկի պատարագ է մատուցվել

PanARMENIAN.Net - Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցում քահանա Գևորգ Չինարյանի գլխավորությամբ մատուցվել է սբ Հարության պատարագ: Ժամերգությանը ներկա էր Դիարբեքիրի նորընտիր քաղաքապետ Ֆիրաթ Անլին ու նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը:

Անցյալ տարի Կոստանդնուպոլսի պատրիարքությունը խիստ քննադատության էր ենթարկվել, քանի որ իր ներկայացուցչին չէր գործուղել հայկական եկեղեցում տեղի ունեցած Զատկի պատարագին: Ըստ Սբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի խորհրդի անդամ Քենան Սարաֆի, պատարագին ներկա էր մոտ 1500 մարդ, գրում է The Armenian Weekly-ին:

Պատարագից հետո եկեղեցում բացվել է Դիլդիլյան եղբայրների լուսանկարների (1872-1923) «Հայկական ընտանիքի կորսված պատմության վկայությունները» ցուցահանդեսը:

Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցին վերականգնվել է 2011 թվականին: ՍաԹուրքիայում Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչից հետո վերականգնվածերկրորդ հայկական եկեղեցին է: ԱՅդ նպատակով Ստամբուլում բնակվող ծնունդով Դիարբեքիրից հայերը ստեղծել էին Սբ Կիրակոս հիմնադրամը: Եկեղեցու վերականգնման համար ծախսվել է 2,5 մլն դոլար: Այդ գումարի 70 տոկոսը հավաքել էր հայկական հիմնադրամը, մյուս մասը հատկացրել Դիարբեքիրի քաղաքապետարանը:

Photo: The Armenian Weekly
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---