ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՀԱՐԿԱԴԻՐ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ ԲԱՔՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ23 դեկտեմբերի 2002 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Մոսկվա-Երեւան չվերթ կատարող «Աերոֆլոտ» ռուսական ավիաընկերության ինքնաթիռը դեկտեմբերի լույս 23-ի գիշերը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի «Բինա» օդանավակայանում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել «Աերոֆլոտ»-ի երեւանյան ներկայացուցչությունում, «Բոինգ-737» ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում, քանի որ եղանակային վատ պայմանների պատճառով Հայաստանի օդանավակայանները հրաժարվել են ընդունել 131 ուղեւոր տեղափոխող օդանավը: Ինքնաթիռը երկու պտույտ է կատարել Հայաստանի օդային տարածությունում, որից հետո հարկադիր վայրէջք է կատարել «Բինա» օդանավակայանում, որտեղ մնացել է մոտ 2,5 ժամ: Այդ ընթացքում ուղեւորները չեն լքել ինքնաթիռը: Միջադեպերից խուսափելու համար օդանավը տեղի ոստիկանության պահպանության տակ է առնվել: Ինչպես հաղորդել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, հայ ավիադիսպետչերները մշտական կապ են պահպանել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ: Երեւանի «Հայաստան» օդանավակայանում «Բոինգ»-ն ընդունել հնարավոր է դարձել միայն այսօր առավոտյան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |