Շաբաթական տվյալներ․ Հրադադարի 600 խախտում ու ուսումնական թռիչքներ շփման գծում

Շաբաթական տվյալներ․ Հրադադարի 600 խախտում ու ուսումնական թռիչքներ շփման գծում

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 20- 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, հակառակորդի օդուժը շփման գծի երկարությամբ անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:

ՊԲ հակաօդայինները ժամանակին հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և դրանք պահել վերահսկողության տակ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Վերջին ամիսներին ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով ինչպես Հայաստանի ու Արցախի մարտական դիրքերը, այպես էլ հայկական սահմանամերձ գյուղերը:

Այդպես, ապրիլի 19-ին հակառակորդն առավոտյան ժամերին նորից կրակ է բացել Տավուշի մարզի գյուղերի այգիների ուղղությամբ: Այգիներում աշխատող մարդկանց մի մասը զգուշությամբ կարողացել է վերադառնալ գյուղ, մյուսներն էլ դեռ այնտեղ են:

Կրակոցներն առավոտյան դադարել են, բայց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը անհանգստանում է այգիներում մնացած գյուղացիների համար, քանի որ այդ հատվածում կապ չկա և լուր չունի նրանցից:

«Առավոտն եղել եմ խաղողի այգիներում: Մարդիկ հազիվ փախել են: Մտել են փոսերի մեջ, կամաց-կամաց հեռացել են: Մեր գյուղացիներն են, ջահել տղաներ, հազիվ դուրս են պրծել կրակոցներից: Մի մասը չի եկել, անհանգիստ եմ: Բայց առավոտյան կրակոցները չեն կրկնվել: Ինձ թվում է` իրենք ոչ թե վախենում են դուրս գալ, այլ մնացել են, որ նորից աշխատեն: Մեր խաղողի այգիներն են, պիտի աշխատեն, ուրիշ ձև չկա»,- ասել է գյուղապետը:

Այգիներում նաև Չորաթանի բնակիչներ են եղել: Գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանն իր հերթիննշել է, որ կրակոցները սկսել են ժամը 09։00-ին և տևել մինչև 25 րոպե:

«Մեր խաղողի այգիները կպած են, շատ մոտ ենք իրենց: Այդտեղ են կրակել ժողովրդի վրա, աշխատելուց: Հետո դրանք մտել են խրամատները, մեր գյուղացիներն էլ նորից աշխատում են: Ամեն ինչ նորմալ է, զոհ և վիրավոր չունենք: Մենք սովոր ենք, միշտ կրակում են»,- հավելել է գյուղապետը:

Ապրիլի լույս 15-ի գիշերը եղել Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում դարձյալ անհանգիստ էր: Գնդակոծությունները սկսվել էին երեկոյան և շարունակվել մինչև ժամը 03։00-ն: Գյուղացիների խոսքով՝ որ այս անգամ գնդակոծությունն աննախադեպ պարբերականությամբ էր։ Կրակոցների հետևանքով Այգեպարը գազազրկվել էր՝ վնասվել էր գյուղի գազատար խողովակը: PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այդ հաղորդագրությունը: «Գնդակոծությունը երեկոյան է եղել, մեր ստորաբաժանումները համարժեք պատասխան են տվել հակառակորդին, որից հետո գնդակոծությունը դադարել է: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան»,- ասել է նա:

Այգեպար գյուղի գնդակոծության արդյունքում վնասվել է գազատարը՝ գյուղը զրկվելով գազից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---