Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչը հրաժարական է տվել![]() 14 մայիսի 2014 - 10:52 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ընդունել է Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հրաժարականը: Այդ մասին հայտարարել է ինքը գլխավոր քարտուղարը: Բրահիմին կհեռանա պաշտոնից մայիսի 31-ին: Դեռ որոշված չէ, թե ով կփոխարինի նրան այդ պաշտոնում: Բրահիմին հայտարարել է. «Շատ ցավալի է, որ ես հեռանում եմ պաշտոնից և թողնում Սիրիան այսքան վատ վիճակում: Ես կասկած չունեմ, որ դուք կշարունակեք այն, ինչ պետք է անեք՝ այն ամենն, ինչ մարդկային ուժերից վեր չէ»: Բրահիմին ստանձնեց պաշտոնը 2012 թ. սեպտեմբերին՝ փոխարինելով Քոֆի Աննանին: Նա բազմիցս է նշել, որ հիասթափված է միջնորդական առաքելության արդյունքներից, երբ նույնիսկ որոշակի առաջընթացի հասնելու համար բանակցություններում կողմերը չէին դադարեցնում արյունահեղությունը, հայտնում է euronews-ը: ՄԱԿ-ում չեն բացառում, որ հաջորդ ներկայացուցիչը, որը կփոխարինի 80-ամյա դիվանագետին, չի ներկայացնի Արաբական պետությունների լիգան: Սիրիական կողմը մեղադրել է Բրահիմիին ժնևյան բանակցությունների ընթացքում բազում սխալներ թույլ տալու մեջ: Ապրիլի 23-ին այդպիսի հայտարարություն արեց ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Ըստ նրա, նա խախտել է իր լիազորությունները՝ սատարելով ընդդիմությանը: «Նա բազում սխալներ թույլ տվեց, բայց մենք պատրաստ ենք համագործակցել բանակցությունների վերսկսման նպատակով»,-հայտարարեց այն ժամանակ դիվանագետը: Սիրիայի մշտական ներկայացուցիչը նշեց, որ Բրահիմին խախտել է մանդատը, հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Նա պետք է միջնորդ լինի, իսկ միջնորդը կողմերից մեկի դիրքորոշումը չի որդեգրում»,-ասել է Ջաֆարին: Բաշար Ջաֆարին հայտնել է, որ «Ժնև-2»-ի երկրորդ փուլի արդյունքում Բրահիմիի վրա է դրված բանակցությունների նոր փուլի ժամկետների վերաբերյալ խորհրդակցությունների անցկացումը: «Մենք սպասում ենք, թե երբ նա կվերադառնա պատասխանով»,-ասել է դիվանագետը: Ընտրությունները Սիրիայում կարող են հանգեցնել նրան, որ սիրիական ընդդիմությունը կհրաժարվի իշխանությունների հետ բանակցություններից,, զգուշացրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բրահիմին մարտի 13-ին: «Դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա ընտրությունների մասին: Բայց եթե դրանք կայանան, չեմ կարծում, թե ընդդիմությունը կցանկան բանակցել դրանից հետո»,-ասել էր նա: Որպես 80-ամյա ալժիրցի դիվանագետի հնարավոր հետնորդ նշվում է մի քանի անուն, այդ թվում Ավստրալիայի նախկին վարչապետ Քեվին Ռադը, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան, Թունիսի ԱԳ նախկին նախարար Քամել Մորժանն ու ականավոր բրիտանացի դիվանագետ Մայքլ Ուիլյամսը, որը օգնել է կարգավորման գործընթացին հարավային Լիբանանում 2006 թվականին: ՄԱԿ-ում չեն բացառում, որ Սիրիայի գծով հաջորդ հատուկ ներկայացուցիչը չի ներկայացնի ԱՊԼ-ն: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Խորհրդակցությունների ձևաչափը ՄԱԿ ու ԱՊԼ միջև կփոխվի, սակայն սերտ համագործակցությունը կշարունակվի»,-ասել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |