ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթով ապահովված և ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկն արդեն հասանելի է

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթով ապահովված և ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկն արդեն հասանելի է

PanARMENIAN.Net - ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014-ի ապրիլի 2–ին ընդունած N70 Ն որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել են ընկերության շարժական կապի ծածկույթով ապահովված և ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկը, ինչպես նաև` ծածկույթով ապահովված բնակավայրերում կիրառվող համապատասխան տեխնոլոգիաների ու մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Տվյալները հասանելի են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---