7  21.05.14 - Եվրոպական միության ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկում

Հայաստանն արժանի է անդամակցել ԵՄ-ին, Երևանում ասել են եվրոպացի դիվանագետները

Հայաստանն արժանի է անդամակցել ԵՄ-ին, Երևանում ասել են եվրոպացի դիվանագետները

PanARMENIAN.Net - «Հայաստանում Ֆրանսիայի նախագահը նշեց, որ պետք է հնարավորություն ընձեռնել Հայաստանին բացառիկ բանաձևի միջոցով անդամակցել Եվրամիությանը, քանի որ խորապես եվրոպական միտվածություն ունի, իր որդեգրած արժեհամակարգով ուղղված է դեպի Եվրոպա: Հայաստանը դրան արժանի է»,- Երևանում ընթացող Եվրոպական միության ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, հայտնում է Panorama.am-ը:

Հայաստանում Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումը՝ անդամակցել ՄՄ-ին, պետք է օժանդակեն, քաջալերեն Եվրամիության շրջանակներում, Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմանների մեջ է ապրում, ու պետք է մի գործընթացի մեջ մտնի, որ մերձենա Եվրամիությանը»:

Դեսպանի խոսքով, Ֆրանսուա Օլանդի այդ հայտարարությունը ուժեղ ուղերձ է. «Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ ընդգծեց՝ հնարավորություն ընձեռել Հայաստանին անդամակցել Եվրամիությանը: Ինչպես ասում էր դը Գոլը, կարևորը լծվել գործին, հետո ձեռնամուխ լինել գործերի իրականացմանը»:

Ռենոն նշեց, որ իրենք չպետք է բավարարվեն միայն իրենց արժեհամակարգը ներկայացնելով, պետք է հաշվի առնեն տարբեր երկրներում գոյություն ունեցող իրողությունները:

Հայաստանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը՝ ԵՄ ասոցացման շրջանակում Հայաստանում բացառիկ մոտեցում ցուցաբերելու մասին, ուժեղ էր ու համոզիչ Հայաստանի համար, և այդ ուղերձը պատշաճ կերպով կլսվի ամենուր: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, ով միաժամանակ ընդգծեց, որ իրենք՝ դեսպանները, սովորաբար չեն մեկնաբանում նորանշանակ նախագահների արած հայտարարությունները:

«Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա ես ակնկալում եմ, որ մենք մեր համատեղ պարտավորությունները կիրականացնենք: Իմ կարծիքով՝ որպես երկկողմ համագործակցության անկյունաքար՝ Վիլնյուսում արձանագրած Արևելյան գործընկերության մեր ծրագիրը շատ կարևոր նախաձեռնություն կլինի, որը պետք է փորձենք իրականացնել միասին»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ փոքր ինչ անհասկանալի է, թե Հայաստանն ու ԵՄ-ն համագործակցությունը ինչպիսի ձևաչափում է լինելու, Տրայան Հրիստեան նախ ընդգծեց, որ նախորդ հարցի շրջանակում ինքն այդ մասին ասաց, սակայն ավելացրեց. «Եվս մեկ անգամ կրկնեմ իմ ասածը. մենք հիմա խորհրդակցություններ ենք անցկացնում Հայաստանի իշխանությունների հետ՝ ինչպես իրականացնել Վիլնյուսյան փաթեթը: Սա Հայաստանի իշխանությունների, ԵՄ հաստատությունների և ԵՄ պետությունների կողմից մի վարժանք է, որը պետք է փորձենք իրականացնել: Անկախ նրանից, թե այս խորհրդակցությունները ինչպիսի արդյունք կունենան, ամենակարևորը Վիլնյուսի գագաթնաժողովի փաթեթի իրականացումն է»:

Ինչ վերաբերում է դրանց իրականացման ժամկետներին նշեց, որ նախ պետք է անդրադառնան իրավական խնդիրներին, այնուհետև անցնեն գործողությունների ծրագրին, հայտնում է Tert.am-ը:

Իր հերթին Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հայտարարեց, որ Արևելյան գործընկերությունը նպատակ ունի նպաստել, որ փոխվեն երկրները, դառնան ավելի ժողովրդավար, եթե, իհարկե, նման ցանկություն ունեն այդ երկրները. «Ազատությունն էժան տարբերակով ձեռք չի բերվում: Մենք պարտավոր ենք հոգ տանել այդ ազատությանը»:

«Լեհաստանի միացումը Եվրամիությանը ռիսկային նախագիծ էր, շատ խոչընդոտներ կային: 2004-ին Լեհաստանը միացավ Եվրամիությանը՝ վախ ունենալով, որ կորցնում ենք ինքնիշխանությունը: Շատ երկրներ նույնպես վերապահումներ ունեին, բայց ապացուցվեց, որ սա իսկապես հաջողված պատմություն է բոլորիս համար: Վերջին տասը տարիներին Լեհաստանը դարձել է Եվրամիության լուրջ քաղաքական խաղացող»,-քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Նա համոզմունք հայտնեց, որ ապագայում պատմաբանները հետադարձ հայացք նետելով, կհանգեն եզրակացության, որ Եվրամիության ընդլայնումն ամենամեծ ձեռբերումներից մեկն է:

«Լեհաստանի հաջողության պատմությունը գրավիչ է արևելյան երկրների համար: Լեհաստանի փոխակերպման արդյունքն իրավունք է տալիս Արևելյան գործընկերին նման փախակերպում ունենալ: Վստահ ասում ենք, որ այսպես մենք խորը անկախություն ենք ձեռք բերում վերակառուցման միջոցով»,- ասաց դեսպանը, հայտնում է Panorama.am-ը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր ջանքերը գործադրում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Հակամարտությունը պետք է լուծվի այս շրջանակներում»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան՝ պատասխանելով հարցին, թե Եվրամիությունը կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Ըստ նրա, ԵՄ-ն մշտապես ջանքեր գործադրում է, փորձում է վստահություն ու պայմաններ ստեղծել, որոնք կնպաստեն հակամարտության՝ գոյություն ունեցող ձևաչափով կարգավորմանը:

Քննարկմանը ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն էլ ասաց, որ Եվրամիությունը սատարում է Մինսկի խմբի քայլերին՝ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---