AB 1915 օրինագիծ. Հայոց ցեղասպանության թեման կընդգրկվի Կալիֆորնիայի դպրոցական ուսումնական ծրագրում

AB 1915 օրինագիծ. Հայոց ցեղասպանության թեման կընդգրկվի Կալիֆորնիայի դպրոցական ուսումնական ծրագրում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Նահանգային Վեհաժողովի Հատկացումների կոմիտեն ընդունել է AB 1915 օրինագիծը, որը պահանջում է Հայոց ցեղասպանության թեման ընդգրկել 7-12-րդ դասարանների ուսումնական ծրագրում։Օրինագծի հեղինակ խորհրդի անդամ Ադրին Նազարյանը կոչ է արել Կրթության վարչությանը ներառել 1915-ի դեպքերը հրապարակումներում և պարտադիր ուսումնական ծրագրի նյութերում, գրում է Asbarez կայքը` հղում անելով ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբին (ANCA):

Կալիֆորնիայի նահանգային խորհրդի կրթության հանձնաժողովն ապրիլին արդեն ընդունել է AB 1915 օրինագիծը, և այժմ այն պետք է քննարկման ներկայացվի Խորհրդի հիմնական օրակարգում։

«AB 1915 օրինագիծը դրվելու է քննարկման, և ես շարունակելու եմ իմ համագործակցությունը Խորհրդի գործընկերներիս և ANCA-ի հետ, որպեսզի ապահովեմ դրա ընդունումը։ Հայոց ցեղասպանության հարցը պետք է անպայման ներառվի մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ուսումնական ծրագրում։ Մենք դրան երկար ենք պատրաստվել: Ուրախ եմ, որ ներկայում նման աջակցություն ունենք»,-նշել է Նազարյանը։

Ավելի վաղ ANCA-ի Արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը հօգուտ AB1915 օրինագծի բաց նամակ է հղել, որում ընդգծել է, որ անկախ նախկինում ընդունված բանաձևերի, Ցեղասպանության թեման շարունակում է դուրս մնալ հանրային դպրոցների մեծ մասի ուսումնական ծրագրից։

Հունվարին, չնայած թուրքական լոբբիի կոշտ դիմադրությանը, Կալիֆորնիայի նահանգի Ժողովը միաձայն քվեարկել է AB 659 օրինագծի օգտին, որի հեղինակն է Ադրին Նազարյանը: Օրինագիծը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին բանավոր վկայությունների ուսումնասիրում նահանգի դպրոցներում: Օրինագիծն ուղղված է Ժողովի Սենատի քննարկմանը: «Օրինագծի միաձայն ընդունումը վկայում է, որ Կալիֆորնիայի պաշտոնյաները չեն ծախվում կամ չեն մերժում ճշմարտությունն ու իսկությունը»,-հայտարարել է Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի (ANCA –WR) գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը՝ նշելով, որ Ժողովի անդամներ Նազարյանն ու Աչաջյանը շատ կարևոր օրինագիծ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար:

Կալիֆորնիայի նահանգի Վեհաժողովի կրթության հարցերի հանձնախումբը միաձայն հաստատել է Վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանի ներկայացրած AB-659 բանաձևը: Ներկայացված բանաձևը, մասնավորապես, նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին նյութերի ներառում նահանգի ուսումնական ծրագրերի մեջ, Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Կամբոջայի, Դարֆուրի ու Ռուանդայի ցեղասպանությունների մասին բանավոր վկայությունների օգտագործման ընդլայնում:

Կալիֆորնիայի նահանգի Սենատն ընդունել է թիվ 234 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին, որով նախատեսվում է Հայոց ցեղասպանության փաստն ընդգրկել նահանգի կրթական հաստատությունների պատմության ուսումնական ծրագրերում: Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Մայք Գատտոն 2014 թ. հունվարի 7-ին ներկայացրեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը: Ինչպես հայտնում է Վեհաժողովի պաշտոնական կայքը, AJR 32 բանաձևը հիշեցնում է մարդու ինքնորոշման ու ժողովրդավարական զարգացման իրավունքների մասին: Ըստ Գատտոյի, Կալիֆորնիայի ժողովուրդը և հայ համայնքը միասնական են ԼՂՀ անկախությանը սատարելու հարցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---