Հրայր Թովմասյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

Հրայր Թովմասյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

PanARMENIAN.Net - Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը։ Մինչև այդ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր Էրիկ Մինասյանը։

Հրայր Թովմասյանը սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետում, այնուհետև՝ ավարտել ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժինը։ 1996-2001-ն աշխատել է Սահմանադրական դատարանում որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ծառայության ղեկավարի տեղակալ։ 2001-ի ապրիլ-օգոստոսին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար, 1998-ից՝ Հայ-ռուսական (Սլավոնական) և «Գլաձոր» համալսարաններում։ 2001-2010-ին աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրում որպես իրավաբան, 2010-ի հունվարից՝ Գերմանական տեխնիկական գործակցություն ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար» խորհրդատվություն ծրագրում որպես իրավախորհրդատու։ 2006-ից դասախոսություններ է կարդում Եվրոպայի Խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, որի շրջանավարտն է։ 2010-ի դեկտեմբերի 17-ից 2014-ի ապրիլի 30-ը զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։ 2012-ի մարտի 16-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---