Վ. Օսկանյան. ԵԱՀԿ ՄԽ յուրաքանչյուր առաջարկ ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառել Քոչարյան-Ալիեւ հանդիպման անցկացման հնարավորությունը` նշելով, որ շատ բան կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման եւ համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի արդյունքներից:



Վարդան Օսկանյանն ասել է, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը նախատեսված է մայսիսի վերջին: Հայասատնի ԱԳՆ ղեկավարը ասել է, որ միջնորդները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին որոշ նոր առաջարկներ են ներկայացրել, որոնք կքննարկվեն այս շաբաթ Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի նիստի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ իր հանդիպման ընթացքում:



«Յուրաքանչյուր առաջարկ ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր, եւ բոլոր վիճահարույց հարցերը պետք է քննարկվեն բանակցությունների ընթացքում: Մենք կփորձենք հնարավորինս մոտեցնել մեր դիրքորոշումները», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը, նշելով, որ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպե՞ս ադրբեջանական կողմը կարձագանքի համանախագահների նոր առաջարկներին, հայտնում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
---