Հայկական կողմը պետք է միավորի ուժերը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարցում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող միջազգային փորձագետներին, որոնք Հայաստանում են գտնվում Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀԿԿ) կազմակերպած խորհրդաժողովին մասնակցելու նպատակով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհակալություն հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անգնահատելի ներդրումի համար, նախարար Օսկանյանը ողջունեց Երեւանում քննարկումներ կազմակերպելու ՀԿԿ նախաձեռնությունը` համահայկական կարեւորագույն հարցի համակարգված առաջքաշման նպատակով: Հանդիպման մասնակիցները գնահատական տվեցին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ժխտողական քաղաքականությանը, որը վերջին շրջանում իրականացվում է պետական մակարդակով եւ զգալի ռեսուրսների ներդրմամբ: Այս առումով ընդգծվեց հայկական կողմի ուժերի համախմբման անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
---