Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպան

Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) նշանակելու մասին:

Նախագահը որոշումը կայացրել է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Աշխարահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը ծնվել է 13.06.1956 թվականին Լենինականում։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ Ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը (1980)։ Նա բազմակի աշխարհի (1977-79, 1980-1981, 1983, 1985), օլիմպիական (1980), Եվրոպայի (1977-1978, 1980-1981, 1983) և ԽՍՀՄ ( 1977, 1979, 1981) չեմպիոն ու գավաթակիր (1976) է։ 1978-81-ին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ, սահմանել 43 աշխարհի ռեկորդ (1985)։ 1980, միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։ Մոսկովյան օլիմպիադայում (1980) արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար)։ Տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ (1985)։

2013թ. մայիսի 8-ից 2014թ. մայիսի 3-ը զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարօ պաշտոնը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---