Անսահմանափակ ինտերնետ` ֆիքսված ամսավճարով. ՄՏՍ կոնեկտ LTE

Անսահմանափակ ինտերնետ` ֆիքսված ամսավճարով. ՄՏՍ կոնեկտ LTE

PanARMENIAN.Net - Այժմ, բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ LTE» հետվճարային սակագնային պլաններից մեկին, կարելի է վճարել միայն ֆիքսված ամսավճար և օգտվել անսահմանափակ ինտերնետից: Իսկ առնվազն 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ LTE» USB մոդեմը տրամադրվում է անվճար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ «Ինտերնետ Medium» և «Ինտերնետ Large» սակագնային պլանների բաժանորդները միևնույն ամսավճարի դիմաց կարող են ստանալ նաև ամսական 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և 150 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն ընձեռող փաթեթ:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---