Վիլյորբանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը պղծվել է 9 հուլիսի 2014 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի` Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը հուլիսի 3-ին պղծվել է: Վանդալները վնասել են հուշարձանի մուտքի մոտ պատի մեջ տեղադրված պողպատե տառերը: Դրանց մի մասը պոկել են, կոտրել, ոլորել, մյուսների վրա ջնջել «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը» գրությունը: Հուշարձանը բացվել էՎիլյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետի կողմից Ցեղասպանության 90-ամյակին ընդառաջ` 2005 թվականի ապրիլի 23-ին: «Այս վայրագությունը ևս մեկ հարված է հասցնում 1915 թվականի երիտթուրքերի կառավարության ղեկավարությամբ ոչնչացված 1,5 մլն հայերի հիշատակին: Սա զոհերի հիշատակի դեմ կատարվող հանցագործությունների երկար շղթայի միայն մի օղակն է: Հանցագործություն, որ դեռ չի ընդունվել թուրքական պետության կողմից, որը շարունակում է վարել ռազմատենչ մերժման քաղաքականություն: Մահացածների հիշատակի պղծումը ևս մեկ անգամ փաստում է Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենք ընդունելու անհրաժեշտության մասին, որին կողմ է նաև իշխանությունը»,- գրում է Nouvelles d'Arménie-ն: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |