Օբաման Հայաստանում դեսպանի պաշտոնի համար առաջարկել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը

Օբաման Հայաստանում դեսպանի պաշտոնի համար առաջարկել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում դեսպանի պաշտոնի համար առաջարկել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Սենատի կողմից հավանության արժանանալու դեպքում Միլզն այդ պաշտոնում կփոխարինի Ջոն Հեֆերնին:

Այժմ Ռիչարդ Միլզn ԱՄՆ փոխդեսպանն է Լիբանանում: Նա պաշտոնավարում է 2012 թվականից:

Միլզն աշխատել է նաև ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում Մալթայում, Փարիզում, Դուբլինում, Էռ Ռիադում, Լոնդոնում,, Բաղդադում, Իսլամաբադում: 1990-ականների սկզբին, ԽՍՀՄ փլուզումից հետո աշխատել է անկախացած Հայաստանի ու Ադրբեջանի գծով բացված խորհրդատվական բաժնում, գրում է Asbarez-ը:

2011-ի մայիսին Բարաք Օբաման առաջադրեց Ջոն Հեֆերնի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, որը մինչ այդ զբաղեցնում էր Մարի Յովանովիչը:

2011-ի սեպտեմբերին ԱՄՆ Սենատը հաստատեց Ջոն Հեֆերնին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Մինչ այդ հունիսի 27-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հետաձգեց Հեֆերնի թեկնածության քննարկումը սենատոր Ռոբերտ Մենենդեսի խնդրանքով, որը հայտարարեց, թե նրան ավելի շատ ժամանակ է պետք քննելու համար Հեֆերնի պատասխաններն իր հարցումներին:

2011 թ. հուլիսի 13-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում տեղի ունեցած լսումների ժամանակ, պատասխանելով Մենենդեսի հարցին Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և ղարաբաղյան հակամարտության կարգավորմասն մասին, հայտարարեց, որ «ԱՄՆ նախագահը սարսափելի է համարում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները»՝ հիշեցնելով, որ Օբաման 1,5 մլն հայերի կոտորածը հրապարակավ անվանեց XX դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկը: «Նախագահը կոչ արեց Թուրքիային ու Հայաստանին միասին աշխատել, հասնելու համար այդ փաստերի լիարժեք, բաց ու արդարացի ճանաչման: Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես ամեն ինչ կանեմ, ինչ իմ ուժերի մեջ է, իրականացնելու համար նախագահի այդ տեսլականը»,-ասել է Հեֆերնը:

Մինչ Հայաստանում դեսպան նշանակվելը Հեֆերնը զբաղեցնում էր ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ Ինդոնեզիայում նա աշխատում էր ԱՄՆ դեսպանատանն ու ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում: Նա աշխատել է Ճապոնիայում, Մալայզիայում, Փղոսկրի ափում և Չինաստանում:

Photo: Asbarez
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---