«Ստրադա Արմենեասկ-2014»․ Հայկական փողոցը՝ Բուխարեստում

«Ստրադա Արմենեասկ-2014»․ Հայկական փողոցը՝ Բուխարեստում

PanARMENIAN.Net - Ռումինահայոց միությունը Բուխարեստի քաղաքապետարանի և Բուխարեստի մշակութային կենտրոնի հետ համատեղ օգոստոսի 1-3-ը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում են«Ստրադա Արմենեասկ» (Հայկական փողոց) փառատոնը, որը տեղի կունենա հայկական թաղամասում:

«Ստրադա Արմենեասկ» փառատոնի միջոցով փորձում է արվում ինտերակտիվ կերպով ներկայացնել հայ մշակույթը՝ այն հասցեագրելով բոլոր բուխարեստցիներին:

Փառատոնի շրջանակում կհնչի ժամանակակից և ավանդական երաժշտություն, կկազմակերպվեն ժողովրդական պարեր, գեղագրություն, լուսանկարների ցուցահանդես և ոչ միայն: Հայկական փողոցի այցելուները հնարավորություն կունենան համտեսել հայկական տարբեր ուտեստներ, սրճի տեսակներ և արևելյան քաղցրեղեն։

Երեխաների համար փառատոնի 3 օրվա ընթացքում էլ մի շարք անակնկալներ են պատրաստվում, օրինակ՝ «Մարկ Տվեն» միջազգային դպրոցի կազմակերպած տարբեր միջոցառումները: Հայաստանցիներն ու սփյուռքի հայերը կարող են այդ ամենը տեսնել live stream-ի միջոցով։

Photo: Bucharest Daily Colours
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---