ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է սպառազինության լուսանկարները, որոնք, հեռանալիս, թողել են ադրբեջանցիները

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է սպառազինության լուսանկարները, որոնք, հեռանալիս, թողել են ադրբեջանցիները

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հայկական դիրքերի վրա ադրբեջանցի զինծառայողների հարձակման ապացույցները՝ ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասի լուսանկարները: Ներկայացված զենքն ու զինամթերքը հայտնաբերվել է, երբ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

«Ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով: Ի լրումն մեր կողմից տարածված հաղորդագրությունների` ներկայացնում ենք հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել են առգրավված զենքերի և տեխնիկական միջոցների լուսանկարները:

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:

Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու կրելով բազմաթիվ կորուստներ` հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Սակայն, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ՝ 1994-ին ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը:

Մանրամասները պարզելու տարվում է քննություն:

Անհաջող հարձակման մասին հաղորդագրությունից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է արել, որի համաձայն ադրբեջանական կողմի կորուստների մասին տեղեկատվությունն «անհիմն է»:

Սակայն 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտնել է ադրբեջանական բանակի զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար օղլուի մահվան մասին: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ն, «պատահարն արձանագրվել է Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---