ՄՏՍ-Ռուսաստանի ցանցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին արդեն հասանելի է 4G ռոումինգը

ՄՏՍ-Ռուսաստանի ցանցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին արդեն հասանելի է 4G ռոումինգը

PanARMENIAN.Net - Այսուհետ Ռուսաստանում գտնվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել տվյալների փոխանցման ծառայություններից 4G/LTE ցանցում:

Դրա համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը նախքան Հայաստանից մեկնելը և, արդեն Ռուսաստանում, միանալ ՄՏՍ-Ռուսաստանի ցանցին: 4G/LTE տվյալների փոխանցման ծառայությունները տրամադրվում են նույն պայմաններով, ինչ 2G/3G ցանցերում՝ 49 դրամ/ՄԲ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի երկրի ամբողջ տարածքում: 2005-ի հուլիսի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---