ԱՀԿ-ն զգուշացնում է կամ վախեցնում. Էբոլայով կարող է վարակվել 20.000 մարդ

ԱՀԿ-ն զգուշացնում է կամ վախեցնում. Էբոլայով կարող է վարակվել 20.000 մարդ

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության համաձայն, Էբոլա վիրուսի բռնկումը կտևի ևս 6-9 ամիս, իսկ վարակվածների թիվը կավելանա 6,5 անգամ` հասնելով 20.000-ի: Էբոլայի դեմ պայքարի «ճանապարհային քարտեզի» համաձայն, կպահանջվի 490 մլն դոլար:

ԱՀԿ տվյալներով, 2013-ի դեկտեմբերին Էբոլա վիրուսի բռնկումից հետո Արևմտյան Աֆրիկայում մահացել է ավելի քան 1550 մարդ: Այս պահին գրանցվել է վարակման 3069 դեպք: Ընդ որում, դրանց 40%-ը գրանցվել է վերջին երեք շաբաթում: Համաճարակն ահագնանում է Սիեռա Լեոնեյում, Լիբերիայում, Գվինեայում ու Նիգերիայում, գրում է «Դելովոյ Կվարտալը»:

Միևնույն ժամանակ, Համբուրգ քաղաքի համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արևմտյան Աֆրիկայից հիվանդը, որի մոտ կասկածում են Էբոլայի վարակ: Նա բժիշկ-համաճարակաբան է Սենեգալից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ: Նրան տեղակայել են Էպպենդորֆ կլինիկայի հատուկ հատվածում՝ տրոպիկական ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքում:

Էբոլա վիրուսից մահացության դեպքերի թվով առաջատարն է Լիբերիան, որտեղ գրանցվել է ողբերգական ավարտով 694 դեպք: Գվինեայում մահացել է 430 մարդ, Սիեռա Լիոնեյում՝ 422, Նիգերիայում՝ 6: Գվինեայում գրանցվել է մահացության ամենամեծ տոկոսը՝ 66%: Սիեռա Լիոնեյում ցուցանիշը 42% է:

Նշվում է, որ Էբոլա վիրուսի դեմ պատվաստման առաջին փորձարկումները մարդկանց վրա կանցկացվեն ԱՄՆ-ում արդեն իսկ հաջորդ շաբաթ, հաղորդում է Isra.com-ը:

Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատ-առով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլայի վիրուսի կրողը շիմպանզեն, պրիմատներն են, ինչպես նաև որոշ խոշոր եղջերավորներ:

Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից: Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում:

Էբոլայի տենդն ու պատմության մեջ մյուս սարսափելի հիվանդությունները և համաճարակները

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---