Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին երթևեկությունը վերականգնվել է

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին երթևեկությունը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկությունն օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է:

Ըստ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի, թեթև մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, մոտ 150 ավտոմեքենա արդեն հատել է սահմանը: Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 31-ից:

Ճանապարհի շահագործումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն օգոստոսի 28-29-ին տեղացած անձրևների հետևանքով գետի հունը բարձրացել էր՝ հեղեղելով ճանապարհի ծածկը և դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների ընթացքը:

Ճանապարհի վերականգնման աշխատանքները վերջնական ավարտին հասցնելու նպատակով առաջիկա օրերին՝ գիշերային ժամերին, երթևեկությունը կդադարեցվի: Երկարատև և հորդառատ անձրևների հետևանքով գետի բերվածքները ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակել էին օգոստոսի 20-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում։ Ճանապարհի մաքրման աշխատանքները սկսվել էին արդեն գիշերվանից:

Ստեփանծմինդայի մոտակայքում հիմնականում կլիմայական պայմաններն ամռանը չափավոր տաք են (օգոստոսի միջին ջերմաստիճանը 14 °C), հարաբերական խոնավությունը 72% է, տեղումները տարեկան մոտ 800 մմ են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---