ԼՂՀ իշխանությունները պատրաստ են Ադրբեջանին վերադարձնել սահմանը հատած գերուն 9 սեպտեմբերի 2014 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովից հայտնում են, որ կատարվածի մասին ժամանակին տեղեկացրել են Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակներին: Սեպտեմբերի 5-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահները գերի են վերցրել Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Սամիր օղլուն: Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիր օղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին: Վերջին անգամ ադրբեջանցիներ էին գերեվարվել հուլիսի 10-ին, երբ Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Գերիների դիվերսանտներ էին՝ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը: 2012-ի նոյեմբերի 12-ինադրբեջանականՂազախի շրջանի Մասամլի գյուղի բնակիչ,1971-ին ծնված Թելման Ջավանշիր օղլու Ալիևը հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Հայկական կողմը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել էր միջազգային կազմակերպություններին: Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հաստատել էր տեղեկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովին, տեղեկություն էին տարածել, որ Թելման Ալիևը խուլ ու համր հովիվ է, մոլորվել է և պատահաբար է հատել սահմանը: Արդեն նոյեմբերի 30-ինՏավուշի Կայանավանի հատվածում, Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ հայկական կողմը գերուն Ադրբեջանին էր վերադարձրել: Հանձնման ժամանակ լրագրողները նկատել էին, որ գերին ազատ շփվում է Կարմի խաչի ներկայացուցիչների հետ: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |