ՎիվաՍել-ՄՏՍ-ը 34 մլն դրամ է տրամադրել Եվրոպական ակադեմիային. Բացվել է արդեն 4-րդ լաբորատորիան11 սեպտեմբերի 2014 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 34 մլն դրամ է հատկացրել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային` «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնում կրթական ժամանակակից չորրորդ լաբորատորիան ստեղծելու համար: Սեպտեմբերի 11-ին Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Սինոփսիս Արմենիա ընկերության և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) համագործակցության շրջանակներում ԵԿՏԱ-ում բացվել է ժամանակակից ուսումնական լաբորատորիա: Երեք տարի առաջ կողմերն առաջին գործնական քայլերն են կատարել` ստորագրած եռակողմ համաձայնագրից բխող նպատակների իրականացման ուղղությամբ: Երեք տարվա ընթացքում ստեղծվել է ուսումնական չորս լաբորատորիա, որոնց համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդհանուր առմամբ հատկացրել է շուրջ 108 մլն. դրամ: Սինոփսիս Արմենիան ԵԿՏԱ-ին անվճար հիմունքներով տրամադրել է էլեկտրոնային ավտոմատ նախագծման՝ Սինոփսիսի համապարփակ, իրենց ոլորտում առաջատար և լիովին լիցենզավորված էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) համալսարանական ծրագրային փաթեթներ: Ծրագրի շրջանակներում Սինոփսիսը նաև տրամադրում է Սինոփսիսի համաշխարհային համալսարանական ծրագրի մաս կազմող Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) կողմից մշակված ուսումնական պլան և ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ ուսումնական նյութեր, այդ թվում՝ 90 նանոմետր և 32/28 նանոմետր տեխնոլոգիաներով ուսումնական նախագծման համար նախատեսված փաթեթներ (EDKs) և փոխգործակցող գործընթացների նախագծման համար փաթեթներ (iPDKs), որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին ուսումնական միջավայրում իրականացնել ինտեգրալ սխեմաների (ԻՍ) գերժամանակակից նախագծում: «ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապագային նայում է երիտասարդ սերնդի աչքերով: Մենք տեսնում ենք, թե ինչ են ակնկալում մեր երիտասարդները և օգնում ենք նրանց հասնելու իրենց նպատակին: Կրթությունը արգասաբեր կայուն աճի հիմնական, իրական միջոց է և մենք հետևողականորեն և շարունակաբար աջակցել ենք կրթության տարբեր ուղղություններին և համապատասխան ծրագրերին: Եվ մենք կշարունակենք անել դա: Որքան ավելի առողջ լինի մեր կրթությունը, այնքան ավելի հուսալի կլինի մեր ապագան»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ԲՈՒՀ-արտադրության համագործակցության իրեն արդարացրած կրթական մոդելի կիրառումը ծրագրին հնարավորություն է տալիս Հայաստանի աշխատաշուկան ապահովել արտադրությանը պատրաստ շրջանավարտներով, ովքեր արտադրությունում արագ արդյունավետություն ցույց տալու համար համապատասխան գիտելիքներ և անհրաժեշտ ունակություններ ունեն: Համաձայն Սինոփսիս Արմենիայի կողմից իրականացվող կրթական մոդելի՝ բակալավրական ծրագրի երկրորդ կուրսի ավարտին, բարձր առաջադիմությամբ առավելագույնը 20 ուսանողներ մրցութային կարգով ընդգրկվում են ծրագրում: Ընտրությունը կատարվում է Սինոփսիսի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատար մասնագետների և ԵԿՏԱ առաջնակարգ դասախոսների կողմից: Այս տարի «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի բակալավրական կրթական ծրագիրը տվել է իր երկրորդ շրջանավարտներին: Բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն ունեն ուսումնառությունը շարունակել ամբիոնի մագիստրատուրայում: «Այս ծրագիրը տեղեկատվական և հեռահաղորդակցության (ՏՀՏ) ոլորտում գերժամանակակից գիտելիքներով և գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման համար եռակողմ համագործակցության հաջողված օրինակ է», - ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը. «Բարձրորակ և ժամանակակից պահանջներին բավարարող մասնագետների պատրաստումը ՏՀՏ ոլորտի զարգացման գերկարևոր նախապայմաններից մեկն է»: «Սինոփսիսի և ԵԿՏԱ-ի համագործակցությունը շարունակաբար զարգանում և ընդլայնվում է», - ասել է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը. «Համատեղ ծրագիրն արդիական պահելու համար իրականացվում է մեծածավալ մեթոդական աշխատանք: Մենք անընդհատ թարմացնում ենք ուսումնական նյութերն ու ենթակառուցվածքները՝ արդյունաբերության ներկա կարիքներին և պահանջներին բավարարելու նպատակով»: «Բուհի և կազմակերպությունների համագործակցության արդյունքում ստեղծված այս յուրօրինակ նախաձեռնությունն աննախադեպ հնարավորություն է տալիս ԵԿՏԱ-ի ուսանողներին` զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքները, ուսումնառության տարիներին ստանալ գործնական հմտություններ, աշխատաշուկայում դառնալ մրցունակ` կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի անընդհատ փոփոխվող ոլորտում», - ասել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Արման Ավագյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ֆինանսական աջակցության շնորհիվ լսարանային տարածքը կհամապատասխանեցվի արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին, այն կապահովվի համակարգչային տեխնիկայով: Կհատկացվեն նաև ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձն ու հավասարեցված այլ վճարները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |