ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. Կարևոր է, որ Ստեփանակերտի ձայնը լսելի լինի

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. Կարևոր է, որ Ստեփանակերտի ձայնը լսելի լինի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում անդրադարձել է ԼՂՀ հնարավոր մասնակցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին:

«Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է, որպեսզի դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ձայնը լսելի լինի, մենք հաճախ ենք այնտեղ լինում, հանդիպում ենք նրանց հետ, որպեսզի նրանց կարծիքը ևս հաշվի առնվի»,-հայտարարել է Ուորլիքը, հայտնում է Tert.am-ը:

ԼՂՀ և Ադրբեջանի իշխանությունները մի շարք անմիջական շփումներ ունեցել են ղարաբաղյան պատերազմի ժամանակ: ԼՂՀ ներկայացուցիչները մասնակցել են նաև բանակցություններին պատերազմի ակտիվ փուլի ավարտին, սակայն եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 1997 թ. գարնանը Մոսկվայում: Հայկական կողմը պնդում է, որ ԼՂՀ-ն ևս պետք է մասնակցի կարգավորման վերաբերյալ քննարկումներին: Բաքուն, սակայն, հրաժարվում է շփումներից Ստեփանակերտի հետ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մինսկի խումբն արձագանքեց հրադադարի ռեժիմի խախտումներին հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին՝ Ուորլիքը հայտարարել է, որ տարբեր կողմերից հնչեցին կոչեր, սակայն «հարկավոր է, որ երկու կողմերը դադարեցնեն դա»:

ԵԱՀԿ ամերիկացի համանախագահը նշեց, որ երկու նախագահներն էլ միանշանակ պետք է հարգեն հրադադարը և աշխատեն, որպեսզի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին տեղի ունեցած դեպքերն այլևս չկրկնվեն:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

Ջեյմս Ուորլիքը ավելի վաղ հայտնել էր Twitter-ի իր միկրոբլոգում, որ մի շարք հանդիպումներ է ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

13  12.09.13 - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել Ջեյմս Ուորլիկը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---