10  04.09.14 - ՆԱՏՕ-ի անդամ ու ISAF առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը Նյուպորտում

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են հանդիպել Փարիզում

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են հանդիպել Փարիզում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը արդեն տվել են իրենց համաձայնությունը Փարիզում բանակցությունների անցկացման համար: Այս մասին Haqqin.az-ին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Հանդիպումը, դեսպանի խոսքով, տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ կեսին: «Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, անում է հնարավորը հակամարտության կարգավորման համար, և կարծում է, որ վաղուց ժամանակն է այն լուծելու», - ընդգծել է Մոնյեն:

«Այն, որ նախագահները համաձայնել են հանդիպել, արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Հիմնական նպատակն այն է, որ կողմերը հանդիպեն, որպեսզի փնտրեն բանակցություններում հաջողության հասնելու ուղիներ և գտնեն խնդրի երկուստեք ընդունելի լուծում», - ասել է նա:

Մայիսին տարածաշրջան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին համանախագահների հետ:

Սպասվող հանդիպմանն անդրադարձել էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ նշելով, որ կոնկրետ օրը չգիտի: Նա ասել էր, որ Ուելսում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համար իրոք կարևոր հանդիպում էր, քանի որ այն նաև շատ լավ հնարավորություն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի համար՝ անձամբ ներգրավված լինելու բանակցություններում:

Երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը սեպտեմբերի 4-ին էր՝ Նյուպորտում: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

9  10.08.14 - Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սոչիուն
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---