Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածուներ. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի18 սեպտեմբերի 2014 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն քննարկել է Ռիչարդ Միլզի ու Ռոբերտ Սեկուտի թեկնածությունները Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանների պաշտոնների համար: Ըստ Asbarez-ի, Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու աշխարհն իրենց համերաշխությունը կհայտնեն հայ ժողովրդին հաջորդ տարի՝ նշելով «20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկի» 100-ամյա տարելիցը: Միլզը խուսափել է «ցեղասպանություն» եզրույթից՝ նկարագրելով 1915 թ. իրադարձությունները: Միլզը նաև կոչ է արել Թուրքիային գործակցել Հայաստանի հետ, որպեսզի երկու երկրները կարողանան խաղաղ ու արդյունավետ հարաբերություններ հաստատել: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Միլզը աջակցություն է հայտնել արձանագրություններին, որոնք ստորագրել են երկու երկրների ԱԳ նախարարները: Նա նշել է, որ գործընթացը արգելակվել է, քանի որ Թուրքիան չի վավերացրել փաստաթուղթը: Անդրադառնալով տնտեսական բնույթի հարցերին՝ Միլզը, հավանություն չտալով ԵՏՄ-ին Հայաստանի միանալու որոշմանը, միևնույն ժամանակ հայտարարել է, որ հարկավոր է ավելացնել ամերիկյան ներդրումների ծավալը Հայաստանում: Նա նշել է նաև, որ Վաշինգտոնը դիտարկում է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շուրջ Երևանի հետ բանակցելու հարցը: Երկու թեկնածուներին հարցեր ուղղվեցին ղարաբաղյան կարգավորման օրակարգի մասին: Եվ Միլզը, և Սեկուտը նշեցին, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Սակայն նրանցից ոչ մեկը չխոսեց Իլհամ Ալիևի դերի մասին շփման գծում վերջին իրադարձությունների ժամանակ, երբ մեծաթիվ զոհեր եղան: Միևնույն ժամանակ հաստատվեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Բասի թեկնածությունը: Ըստ Milliyet-ի, վերջինս հայտարարել է, որ բոլոր ջանքերը կգործադրի հայ-թուրքական, ինչպես նաև թուրք-իսրայելյան և թուրք-կիպրոսյան հարաբերությունների կարգավորման համար: Պարբերականը նշում է, որ Բասը հայտնի է իր սերտ հարաբերություններով հայամետ սենատոր Մենենդեսի հետ: Հայաստանում ԱՄՆ գործող դեսպան Ջոն Հեֆերնը նշանակվեց այդ պաշտոնում 2011-ին՝ փոխարինելով Մարի Յովանովիչին: ԱՄՆ դեսպանները խուսափում են «ցեղասպանություն» եզրույթից՝ 20-րդ դարի ողբերգական իրադարձություններին անդրադառնալիս: Միակ բացառությունը դեսպան Ջոն Էվանսն էր, որը սակայն ազատվեց աշխատանքից 2006-ին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |