ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը դեռ տեղյակ չեն` երբ է իրենց երկրի նախագահն այցելելու Հայաստան26 սեպտեմբերի 2014 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան կատարած այցի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ տեղեկացրել է, որ մոտ ապագայում Իրանի նախագահ Հասան Ռոհանին կժամանի Հայաստան: Նախագահի այցի կոնկրետ օրերի ու նախատեսվող հանդիպումների օրակարգի մանրամասները պարզելու համար PanARMENIAN.Net ը դիմեց դեսպանատուն, խնդրեցին հարցում ուղարկել: Պաշտոնական հարցումն ուղարկելուց 3 օր անց, սակայն, զանգահարելով դեսպանատուն, պարզեցինք, որ Իրանի նախագահի այցի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: «Եթե մեր նախագահը ցանկություն հայտնի գալ Հայաստան, մենք լրատվականներին առաջին հերթին դա կհայտնենք: Առայժմ ոչինչ հայտնի չէ»,- պատասխանեց դեսպանատան աշխատակիցը: Ստացվում է, որ ԻԻՀ դեպսանը հայտարարել է իրենց նախագահի մոտալուտ այցի մասին, մինչդեռ նախագահը դեռ այդպիսի ցանկություն անգամ չի հայտնել: Հատկանշական է, որ իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը ևս գրել էր նախագահի առաջիկա այցի մասին` հղում անելով Հայաստանում իրենց դեսպանի խոսքին: Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և կարևորել համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև Թեհրանում նախատեսված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին: Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կազմում է մոտ 300 մլն դոլար: Հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը, մասնավորապես, դրա գազային բաղադրիչը հետաքրքրել է ռուսական «Նեզավիսիմայա գազետային»: «Թեհրանն ու Երևանը պատրաստվում են նոր առևտրային կոմբինացիաների» հոդվածում պարբերականը հիշատակում է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսիի հայտարարությունն այն մասին, որ միջկառավարական համատեղ հանձնաժողովն ուսումնասիրում է Հայաստանով Արևմուտք իրանական գազի տարանցման հնարավորությունը: «Հաշվի առնելով, որ վերջերս երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորությունը, կարելի է խոսել տնտեսական փոխհարաբերություններում բեկում մտցնելու Թեհրանի և Երևանի նոր փորձի մասին՝ Իրանը Հայաստանին կօգնի շրջանցել թուրք - ադրբեջանական շրջափակումը, Հայաստանն Իրանին՝ պատժամիջոցները»,-գրում է պարբերականը: Ավելի վաղ Իրանի ու Հայաստանի միջև ստորագրվել էին արձանագրություններ մի շարք խոշոր նախագծեր իրականացնելու մտադրության մասին՝ էլեկտրահաղորդակցության նոր բարձրավոլտ գծի, նավթամուղի ու ՆՎԳ կառուցման, երկու երկրների երկաթգծերի միացման վերաբերյալ: Վերջապես, Իրանը Հայաստանին առաջարկեց զրոյական տարանցիկ սակագներ իր ավտոճանապարհներին և Կասպից ծովի Էնզելի ու Պարսից ծոցում Բանդարաբաս նավահանգիստներում: Ըստ իրանագետ Սևակ Սարուխանյանի, խոշոր նախագծերն արգելակվում են հակաիրանական պատժամիջոցների պատճառով և պայմանավորված են Թեհրանի մոտ ազատ դրամական միջոցների բացակայությամբ, իսկ երկաթգծի նախագծին խանգարում է Կազվին-Ռեշտ-Աստարա նմանատիպ նախագծի հնարավոր իրականացումն Ադրբեջանի հետ, ինչպես նաև այն, որ աբխազական երկաթուղին անգործության է մատնված: Այդպիսով, իրականացման առավել մեծ շանսեր ունի Առևտրի ազատ գոտու ստեղծման նախագիծը: Ճիշտ է, այստեղ հարց է առաջանում, ինչպե՞ս համատեղել Իրանի հետ ԱԱԳ-ն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: «Առևտրի ազատ գոտին (ԱԱԳ) չի հակասում ԵՏՄ-ին ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, ստեղծվող իրանա-թուրքական ԱԱԳ-ն չի հակասում Թուրքիայի պարտավորություններին այդ գծով ԵՄ առջև: Ազատ առևտրի գոտին չի ենթադրում, որ իրանական ապրանքներն առանց մաքսատուրքի կհայտնվեն ԵՏՄ շուկայում: ԱԱԳ-ն զուտ հայ-իրանական նախագիծ է, և ցանկացած իրանական արտադրանք, որը Հայաստանից կարտահանվի ԵՏՄ շուկաներ, կհարկվի»,-ասել է պարբերականին Սարուխանյանը: Մեկ այլ փորձագետ, Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հոռետեսորեն է տրամադրված Հայաստանի տարածքով իրանական գազի հնարավոր տարանցման հեռանկարին: Նախագծի իրականացումը կապված է մեծ բարդությունների հետ ինչպես ֆինանսական, այնպես էլ քաղաքական բնույթի, իսկ մյուս էներգետիկ սխեմաները, որոնք մի քանի երկիր են ներառում և պարբերաբար քննարկման առարկա են դառնում փորձագիտական շրջանակներում կամ հանրության շրջանում, արդյունավետ չեն թվում, պատմել է նա թերթին: Մինչդեռ euronews-ը մեջբերում է Ռոհանիի հայտարարությունը եվրոպացի սպառողներին գազ վաճառելու Թեհրանի ցանկության մասին: Հասան Ռուոհանին հայտարարել է, որ Իրանը կարող է էներգառեսուրսների հուսալի աղբյուր հանդիսանալ Եվրոպայի համար: «Իրանը եզակի կարգավիճակ ունի էներգետիկ ոլորտում, ուստի կարող է էներգիայի հուսալի աղբյուր հանդիսանալ Եվրոպայի համար…Մենք պատրաստ ենք ցանց ստեղծել Ավստրիայով դեպի Եվրոպա գազ առաքելու համար»,-հայտարարել է նա ավստրիացի պաշտոնակից Հայնց Ֆիշերի հետ հանդիպմանը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |