ՈւԵՖԱ-ի վճիռը. Սերբիան Դանիայի ու Հայաստանի հետ կխաղա առանց հանդիսատեսի

ՈւԵՖԱ-ի վճիռը. Սերբիան Դանիայի ու Հայաստանի հետ կխաղա առանց հանդիսատեսի

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ հսկիչ կարգապահական հանձնաժողովը վճիռ է կայացրել Եվրո-2016-ի ընտրական փուլում Սերբիա-Ալբանիա խաղի վերաբերյալ:

Ինչպես ասվում է ՈւԵՖԱ կայքում, հանձնաժողովը որոշել է տեխնիկական պարտություն գրանցել Ալբանիայի թիմին 0:3 հաշվով: Բացի այդ, Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան 100 հազար եվրո տուգանք կմուծի:

Միևնույն ժամանակ Հանձնաժողովը որոշում է կայացրել զրկել Սերբիայի հավաքականին 3 միավորից Եվրոպայի առաջնության ընթացիկ որակավորման փուլում: Բացի այդ, հաջորդ երկու խաղը կանցկացվի առանց հանդիսատեսի: Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան ևս 100 հազար եվրոյով կտուգանվի: Որոշումները կարող են բողոքարկվել: Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հայտարարել է, որ կբողոքարկի ՈւԵՖԱ-ի որոշումը, գրում է Terrikon-ը: Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում Սերբիայի հավաքականի առաջիկա երկու խաղերը նոյեմբերի 14-ին Դանիայի և 2015 թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի հավաքականների հետ են:

Սերբիայի ու Ալբանիայի հավաքականների խաղը Բելգրադում վերածվեց բախումների, երբ Ալբանիայի վարչապետի եղբայրը թռչող սարք գործարկեց ազգայնական պաստառով: Խաղացողներից մեկը պոկեց այն, որից հետո ծեծկռտուք սկսվեց ֆուտբոլիստների միջև: Հետո միացան սերբ երկրպագուները: Մրցավարը դադարեցրեց խաղն ու չեղյալ հայտարարեց այն 41-րդ րոպեին:

Ձախողված խաղը երկու երկրների հավաքականների առաջին հանդիպումն էր: Ալբանացիների ու սերբերի հարաբերությունները կտրուկ վատթարացան Հարավսլավիայի փլուզման հետևանքով, երբ առավելապես ալբանացիներով բնակեցված ինքնավար երկրամաս Կոսովոն և Մետոխիան որոշեցին դուրս գալ երկրի կազմից: 1999 թվականին, երբ ՆԱՏՕ-ն ռմբակոծեց Բելգրադն ու օտարերկրյա զորքեր մտցվեցին, Բելգրադը կորցրեց վերահսկողությունը երկրամասի հանդեպ, սերբերի մեծ մասը հեռացավ այնտեղից: Կոսովոն անկախություն հռչակեց 2008-ին: Սերբիան երկրամասի անկախությունը չի ճանաչել:

Կարդացեք նաև՝ Բելգրադի մարզադաշտում ծեծկռտուքի վերաբերյալ. Ինչպես է ֆուտբոլը պատերազմ հրահրել և դադարեցրել այն

Photo: Reuters
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---