Ղարաբաղի գծով բանակցությունների ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն չկա

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում նոր ձեւաչափի անհրաժեշտություն չկա, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է դեռ 1992 թ-ից, խորապես տիրապետում է խնդրին եւ վերջին ութ տարիների ընթացքում երեք արժեքավոր առաջարկություններ է ներկայացրել: Այդ մասին Չեխայի Սենատի պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն անընդհատ մերժում է ներկայացված առաջարկությունները եւ հրաժարվում որեւէ փաստաթղթի ստորագրումից, որը հակասում է հիմնախնդրի լուծման իր պատկերացումներին: Ա. Ռուստամյանի կարծիքով տարածաշրջանային փոխգործակցության զարգացմամբ միայն կարելի կլինի հակամարտությունների կարգավորման գործընթացում հաջողության հասնել, ինչին մեծապես խոչընդոտում են Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց վարած քաղաքականությամբ, որը բաժանարար գծեր է ստեղծում տարածաշրջանում եւ ետ մղում հիմնախնդրի լուծումը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Ռուստամյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---