Բիզնեսում կոռուպցիոն ռիսկերի ինդեքսով ՀՀ-ն աշխարհում 87-րդն է

Բիզնեսում կոռուպցիոն ռիսկերի ինդեքսով ՀՀ-ն աշխարհում 87-րդն է

PanARMENIAN.Net - Բիզնեսում կոռուպցիոն ռիսկերի ինդեքսի համաձայն Հայաստանն աշխարհի 197 երկրների շարքում զբաղեցնում է 87-րդ տեղը: Ցանկը հրապարակել է TRACE International ոչ առևտրային գործնական միությունը` Rand Corporation վերլուծական կենտրոնի հետ համատեղ: Նույն ցանկում Վրաստանը 11-րդն է, Ադրբեջանը` 140-րդ, Թուրքիան` 70-րդ, ՌԴ-ն` 134-րդ:

TRACE International ոչ առևտրային գործնական միությունը միջազգային կազմակերպոթյուն, որ օգնում է ընկերություններին համապատասխանել հակակոռուպցիոն օրենսդրությանը:

TRACE Matrix-ն արձանագրել է տարբեր երկրներում կաշառակերության հետ կապված իրավիճակը. Ըստ այդմ` ամենաքիչ կոռուպացված երկիրն է Իռլանդիան, 2որին հաջորդում են Կանադան, Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Շվեդիան: Առաջին տասնյակում են նաև Ֆինլանդիան, Սինգապուրը, Ճապոնիան, Գերմանիան ու ԱՄՆ-ը:

Ցանկի կազմման հիմքում մի քանի հիմնական չափորոշիչներ են ընկած` բիզնեսի փոխգործակցում կառավարության հետ, երկրում առկա հակակոռուպցիոն օրենքները, դրանց գործնական կիրառությունը, պետական ծառայության ու ընթացակարգերի թափանցիկության աստիճանը, հասարակական վերահսկողության սահմանման հնարավորությունը, այդ թվում` ԶԼՄ-ների կողմից: Կոռուպցիայի տեսանկյունից աշխարհում ամենառիսկային են Կամբոջան, Ուզբեկստանը, Անգոլան, Եմենն ու Նիգերիան:

Հոկտեմբերի վերջին Համաշխարհային բանկը հրապարակել է Doing Business-ի 12-րդ վարկանիշը, որն ընդգրկում է 189 երկիր ու տարածք: Հայաստանն ընդհանուր ցուցակում 45-րդն է՝ բարելավելով դիրքը 4 կետով նախորդ տարվա համեմատ: Բիզնեսի գրանցման պարզությամբ Հայաստանը 4-րդ տեղում է՝ բարելավելով դիրքը 1 կետով, շինարարության թույլտվություն ստանալու ցուցանիշով 81-րդն է (+ 1 հորիզոնական), էլցանցերին միանալու դյուրությամբ՝ 131-ն է (+ 1 հորիզոնական), միջազգային առևտրի հեշտության առումով՝ 110-ը (+14 հորիզոնական), հարկային վարչարարության որակով՝ 41-ը՝ (+32 հորիզոնական):

Առանձին ցուցանիշներով Հայաստանն անկում է գրանցել՝ վարկերի տրամադրում` 36-ը (-6 հորիզոնական), մինորիտար ներդրողների պաշտպանվածություն՝ 49-ը (-1 հորիզոնական): Սեփականության գրանցման պարզությամբ Հայաստանը պահպանել է 7-րդ տեղն աշխարհում: Ըստ զեկույցի, բիզնեսի վարման ամենանպաստավոր պայմանները Սինգապուրում են, որին հաջորդում են Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Դանիան, Հարավային Կորեան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան:

Գործարար միջավայրի բարելավման գործում ամենամեծ ատաջընթացն արձանագրել են Տաջիկստանը, Բենինը, Կոնգոն, Սենեգալը, Տրինիդադն ու Տոբակոն, Ադրբեջանը, Իռլանդիան ու ՄԱԷ-ն: Հետխորհրդային երկրներից առաջատար է Վրաստանը (15), ապա՝ Էստոնիան (17), Լատվիան (23), Լիտվան (24):

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---