Իրանի դեսպանը դժգոհ է ստեղծված իրավիճակից. Ղարաբաղյան հարցը պետք է լուծվի առանց բանակի միջամտության

Իրանի դեսպանը դժգոհ է ստեղծված իրավիճակից. Ղարաբաղյան հարցը պետք է լուծվի առանց բանակի միջամտության

PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին համարում է, որ Անդրկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը լավ չէ: «Ես գոհ չեմ այդ իրավիճակից»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, մասնավորապես` Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի կործանման դեպքին, հայտնում է Tert.am-ը:

Դեսպանը հույս հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի բանակցային ճանապարհով:

«Ես հույս ունեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն բանակցությունները և կհասնեն խնդրի լուծմանը»,-ասաց նա՝ շեշտելով, որ խնդիրը պետք է լուծվի առանց բանակի միջամտության:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Արցախի իշխանությունները պաշտոնապես դիմել են Կարմիր Խաչի միջազգային ոմիտեին՝ հայցելով վերջինների միջնորդությունը նոյեմբերի 12-ին Աղդամի շրջանում հայկական օդուժի խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի 3 անդամներին շփման գծի չեզոք գոտուց դուրս բերելու հարցում:

Խոցված ուղղաթիռը չափազանց մոտ հեռավորոթյան վրա է հակառակորդի դիրքերից, որտեղից էլ տեղանքը պահվում է կրակահերթի տակ՝ թույլ չտալով հայկական կողմին մոտենալ և դուրս հանել անձնակազմը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը խոցման վայր չայցելելու մասին հայտնել է, որ «Յուրաքանչյուր դիտարկում նախապես պլանավորվում է։ Այս դիտարկման համար մենք հայտ էինք ուղարկել ավելի վաղ, քան ուղղաթիռի խոցման միջադեպը։ Անշուշտ, այդ ողբերգությունից հետո ես ցանկացա դիտարկում իրականացնել ուղղաթիռի խոցման վայրում, բայց Ադրբեջանում իմ գործընկերն ասաց, որ իրավիճակն այդ հատվածում լարված է, հնարավոր չէ անվտանգության ապահովման երաշխիքներ տալ, ինչը մեր աշխատանքում կարևոր է»:

Կասպրշիկը Արցախի հեռուստատեսությանը հայտնել է նաև, որ ուղղաթիռի խոցման միջադեպի վերաբերյալ ինքը դեռ բանակցություններ է վարում և այդ մասին խոսելու է նաև Բաքվում:

Ընթերցեք նաև. Խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը դեռ անհայտ է. ԵԱՀԿ մշտադիտարկում չի անցկացվել (թարմացված)

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---