Մոտ 40 երկիր մտադիր է առևտրի ազատ գոտի ստեղծել ԵՏՄ հետ

Մոտ 40 երկիր մտադիր է առևտրի ազատ գոտի ստեղծել ԵՏՄ հետ

PanARMENIAN.Net - Մոտ 40 երկիր հայտարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ առևտրի ազատ գոտի ստեղծելու ցանկության մասին: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը:

«Միևնույն ժամանակ ԱՊՀ մեր որոշ գործընկերներ, հիմնականում արտաքին ճնշմամբ, հրաժարվում են ԵՏՄ-ին իրավահավասար մասնակցությունից հօգուտ Եվրամիության հետ ասոցացման, որը ենթադրում է լիակատար իշխում»,-ասել է նա «Նախագահ, խորհրդարան, ինետգրում» թեմայով միջազգային խորհրդաժողովին: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համաձայնագրի նախագծեր է պատրաստում առևտրի ազատ գոտիների մասին Վիետնամի, Նոր Զելանդիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի ու Իսրայելի հետ:

ԵՏՄ անդամներ են հանդիսանում Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը: Հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում 2015 թ. հունվարի 1-ից: Միությանն առաջիկայում կանդամակցի նաև Ղրղզստանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է առաջ տանել ԵՄ և ՄՄ միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը: Նման հայտարարություններ հնչեցին նաև Բրյուսելում: Մասնավորապես, եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերի սկզբում հայտարարեց, որ հեռանկարում ազատ առևտրի գոտի անհրաժեշտ կլինի ԵՄ և այն ժամանակ դեռ Մաքսային միության միջև: Ընդ որում, ԵՄ-ում բազմիցս են նշել, որ անհնար է միաժամանակ անդամակցել և ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին, և ասոցացման ու Առևտրի ազատ գոտու համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: 2013-ին Բրյուսելը մերժեց Երևանի առաջարկն ասոցացման մասին համաձայնագի միայն քաղաքական մասը ստորագրելու մասին, երբ վերջինս որոշում կայացրեց անդամակցել Մաքսային միությանը:

ԵՏՄ և ԵՄ միջև տարաձայնություններն Ուկրաինայում հակամարտության պատճառներից մեկը դարձան: Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը, որը մտադիր էր ասոցացման մասին համաձայնագիրը ԵՄ հետ ստորագրել 2013-ի նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում, վերջին պահին փոշմանեց, որին հաջորդեց Եվրամայդանը, զանգվածային բախումները Կիևի փողոցներում, Յանուկովիչի փախուստը, Ղրիմի միացումը Ռուսաստանին և պատերազմը Դոնբասում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---