Super 0 ծառայությունն՝ այժմ նաև «ԵՍ» և «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար

Super 0 ծառայությունն՝ այժմ նաև «ԵՍ» և «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար

PanARMENIAN.Net - Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ԵՍ» և «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները նույնպես կարող են ակտիվացնել Super 0 ծառայությունը և 30 օր շարունակ կատարել անսահմանափակ ներցանցային զանգեր (5000 րոպե) և ուղարկել ներցանցային SMS հաղորդագրություններ (1000 SMS)՝ ֆիքսված 2900 դրամ վճարի դիմաց: Ակտիվացման հրահանգ՝ *000#:

Բացի այդ մինչև 2015-ի հունվարի 15-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից Alcatel, Huawei, MTS, Prestigio կամ Lenovo սմարթֆոնների մի շարք մոդելներ գնողները կստանան տոնական զեղչեր:Գնորդները որպես ամանորյա նվեր կստանան նաև ներցանցային խոսելաժամանակ և ինտերնետ ներառող հատուկ փաթեթ: Իսկ «Lenovo» սմարթֆոն գնողները կստանան հավելյալ 16 ԳԲ ծավալով SD քարտ՝ նվեր:

Իսկ դեկտեմբերի 1-ից մինչև 2015-ի հունվարի 31-ը «Քառյակ», «Դուետ» և SIP Talk սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն ՎիվաՍել-ՄՏՍ ֆիքսված 060 ցանցից զանգահարելու ԱՄՆ (բացառությամբ Ալյասկա և Հավայյան կղզիներ ուղղությունների) և Կանադա 4,9 դրամ/րոպե սակագնով՝ նախկին 13,99 դրամի փոխարեն: Ի դեպ, «Քառյակ» սակագնային պլանի շրջանակում զանգ կատարելիս հեռախոսահամարն այժմ կարելի է հավաքել հետևյալ ձևաչափով՝ 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---