ՎիվաՍել-ՄՏՍ-ի խաղարկած 365 սմարթֆոնն արդեն գտել են տերերին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի խաղարկած 365 սմարթֆոնն արդեն գտել են տերերին

PanARMENIAN.Net - Ավարտվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` տարեսկզբին հայտարարած «365» խաղարկությունը, որն իրականացվել է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով:

Եզրափակիչ մրցանակաբաշխությանը ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է ամփոփիչ փուլում հաղթող ճանաչված 153 բաժանորդից 100-ին` մայրաքաղաքից և հարակից մարզերից: Հեռավոր մարզերի բաժանորդներին մրցանակը հանձնվել է անակնկալ այցով կամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում, հայտնում է ընկրության մամուլի ծառայությունը:

«Ինչպես խոստացել էինք տարեսկզբին` 365 սմարթֆոննարդեն գտել են իրենց տերերին: Նախագծի նպատակը նորարարական ծառայությունները ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի բաժանորդներին առավել հասանելի դարձնելն ու նշված փաթեթի ակտիվ բաժանորդներին խրախուսելն էր»,-մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ «365» խաղարկության համար մշակվել էր հատուկ համակարգչային ծրագիր (Microsoft.NET Random class selection on the system time), որը թույլ էր տալիս «Հատուկ» փաթեթին բաժանորդագրված՝ «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների ակտիվ բաժանորդների տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկություններին չեն մասնակցել նախկինում հաղթած և երկկողմանի անջատված հեռախոսահամարները:

«365» խաղարկության արդյունքում MTS Ego սմարթֆոն է շահել Երևանի և մարզերի 365 բաժանորդ` հետևյալ հարաբերակցությամբ. Երևան – 83, Արագածոտն – 26, Արարատ – 39, Արմավիր – 38, Գեղարքունիք – 42, Կոտայք – 27, Լոռի – 8, Շիրակ – 28, Սյունիք – 39, Տավուշ – 25, Վայոց Ձոր – 10:

«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---